Գլխավոր » Ճամբարների և ճամփորդությունների նախագծեր » Եռօրյա ճամփորդություն՝ Քաղսի- Թրասար

Եռօրյա ճամփորդություն՝ Քաղսի- Թրասար

IMG_5093

Ճամբարի իրականացման ժամանակահատվածը՝  սեպտեմբերի 22-24:

Ճամփորդության երթուղին՝  Երևան- Քաղսի- Թրասար- Սբ. Աստվածածին եկեղեցի- Սբ. Գևորգ եկեղեցի- Հրազդան գետ- Երևան:

Նպատակներն ու ուղղությունները.

  • Կրթական փոխանակման նախագիծ Քաղսիի միջնակարգ դպրոցի սովորողների, դասավանդողների հետ․ համատեղ իրականացվող նախագիծ՝ միասնական ընդհանուր պարապմունք, բարձունքի հաղթահարում, «Գետը համայնքում»  նախագիծ, ճանաչողական քայլարշավ, փորձի փոխանակում:
  • Ընդհանուր զարգացվածություն, ինքնակրթություն
  • Հայրենիքի մի հատվածի ճանաչում, նոր գիտելիքների ձեռքբերում (համացանցում տեղեկություններ գրեթե չկան)
  • Բնապահպանություն, էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում
  • Խմբում աշխատելու, համագործակցելու, հասակակիցների և մեծերի հետ շփվելու կարողությունների, նոր հմտությունների, գեղագիտական ճաշակի ձևավորում

Պատասխանատու դասավանդող՝ Մարալ Կարապետյան

Մասնակից սովորողներ՝  Միջին դպրոցի սովորողներ:

Նախահաշիվ՝  սնունդ՝ 3000դր. + երթուղային 3000

Գիշերակացը՝  Քաղսիի դպրոցում՝ քնապարկերով, ներքնակներով

Օրակարգ

Սեպտեմբերի 22

10.00՝ մեկնում

11.00- 12.00՝ այցելություն Քաղսիի միջնակարգ դպրոց. միասնական ընդհանուր պարապմունք. պարուսուցում, երգուսուցում, միասնական ընթերցումներ

12.30- 13.30- համատեղ դաս, 6-րդ, 7-րդ դասարանների սովորողների հետ. փորձի փոխանակում

13.30- 14.30- ճաշի պատրաստություն, ճաշ. պատրաստում ենք Քաղսիի դպրոցի սովորողների հետ

15.30-17.30՝ այցելություն Սուրբ Աստվածածին եկեղեցի. ճանաչողական քայլարշավ Քաղսիի դպրոցի սովորողների, դասավանդողների հետ

18.00- 19.00՝ ժամանում դպրոց. ընթրիքի պատրաստում, ընթրիք

19.30- 21.00՝ քննարկումներ, ակտիվ խաղեր, երգ, պար

21.00-22.00՝  օրվա արդյունքների լուսաբանում սովորողների բլոգներում

22.00՝ քուն

Սեպտեմբերի 23

08.30՝ վեր կաց

08.30 — 09.15՝ մարմնամարզություն, հիգիենիկ խնամք

09.15- 10.00- միասնական ընդհանուր պարապմունք. պարուսուցում, երգուսուցում, միասնական ընթերցումներ

10.00-10.30՝ նախաճաշ

11.00- 15.00՝ Թրասար. բարձունքի հաղթահարում. ուղեկցում են Քաղսիի դպրոցի սովորողները, դասավանդողները

15.00- 15.30՝ ճաշի ընդմիջում (բրդուճներով)

16.00- 18.00՝ «Գետը համայնքում» նախագիծ. հետազոտական, ճանաչողական քայլարշավ Հրազդան գետի երկայնքով, էկոլոգիական խնդիրներ արձանագրում, մաքրման կարևորության գնահատում, տեղի բնակիչների ներգրավում, փորձի փոխանակում

19.00- 19.30՝ ընթրիքի պատրաստում, ընթրիք

19.30-21.00՝  քննարկումներ, ակտիվ խաղեր, երգ, պար

21.00-22.00՝  օրվա արդյունքների լուսաբանում սովորողների բլոգներում

22.00՝ քուն

Սեպտեմբերի 24

08.30՝ վեր կաց

09.00-10.00՝  մարմնամարզություն, հիգիենիկ խնամք

10.00-11.00՝ նախաճաշի պատրաստություն,նախաճաշ

11.30-13.30՝ այցելություն Սուրբ Գևորգ եկեղեցի. ճանաչողական քայլարշավ Քաղսիի դպրոցի սովորողների, դասավանդողների հետ

13.30-14.30՝ ճաշի պատրաստություն, ճաշ

14.30-15.00- իրերի հավաքում, տեղավորում

16.00- ժամանում Երևան

Անհրաժեշտ իրեր

  • անձնական հիգիենայի պարագաներ
  • տաք վերնահագուստ, գլխարկ, ամուր կոշիկներ
  • ուսապարկ
  • տաք ծածկոցներ, քնապարկ
  • թվային գործիք

Արդյունքեր

  • նախնական հետազոտական աշխատանքի արդյունքերը՝ սովորողների բլոգներում
  • ճամբարային անցուդարձի, ճամբարի արդյունքերի մշակումը և լուսաբանումը՝ դասավանդողների սովորողների բլոգներում, ենթակայքում

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s